«Տաշիր» բարեգործական հիմնադրամը բացեց նոր մանկապարտեզ Հայաստանում

22.10.2018
Հայաստանի Լոռու մարզի Ալավերդի քաղաքում բացվեց նոր մանկապարտեզ: Մանկական կրթական հաստատության կառուցումը հնարավոր դարձավ «Տաշիր» բարեգործական հիմնադրամի՝ Հայաստանի սոցիալական նշանակության կարևոր օբյեկտների կառուցման նպատակով իրականացվող ծրագրի շրջանակում:
Նոր և ժամանակակից այս մանկապարտեզը, որը կրում է Ամալյա Կարապետյանի անունը, կառուցվեց երկրի հյուսիս-արևմտյան հատվածում: Լինելով հագեցած ժամանակակից և որակի ամենաբարձր պահանջներին համապատասխանող մանկական խաղահրապարակներով ու հանգստյան գոտիներով՝ մանկապարտեզը կառաջարկի հավաստագրված կրթական ծրագրեր, ինչպես նաև օտար լեզուների ուսուցում և սաների բազմակողմանի զարգացմանն ուղղված այլ լրացուցիչ դասընթացներ: Մանկապարտեզը բացելու անհրաժեշտությունն առաջացել էր վաղուց: Լոռու մարզում այսօր գործում է 165 դպրոց և 65 նախադպրոցական հանրակրթարան: Կրթական հաստատությունների այս քանակը տարրական կրթությամբ կարող է ապահովել պատանի բնակիչների ընդամենը 35%-ին: «Տաշիր» հիմնադրամի բարեգործական ծրագրերով նախատեսվում է կառուցել նոր մանկապարտեզներ և այլ կրթական ու բժշկական հաստատություններ: Ներդրումների ընդհանուր գումարը կկազմի մոտ 5 մլն ԱՄՆ դոլար: «Տաշիր» բարեգործական հիմնադրամի ծրագրի շրջանակում նախատեսվում է կառուցել հինգ նմանատիպ հաստատություն, որոնցից երեքն արդեն բացվել են Հայաստանի Տաշիր, Ստեփանավան և Ալավերդի քաղաքներում: Հինգերորդ մանկապարտեզը կկառուցվի հաջորդ տարի Իջևան քաղաքում, իսկ Սպիտակի մանկապարտեզի կառուցումը կվերսկսվի գարնանը: Բացի այդ, 2018թ. հոկտեմբեր ամսին, «Տաշիր» բարեգործական հիմնադրամը Վանաձոր քաղաքում բացեց Հայաստանի ամենախոշոր պերինատալ կենտրոններից մեկը, որտեղ բարձր որակի օգնություն կցուցաբերվի հղիներին, ծննդաբերղ կանանց և նորածիններին:

Назад к списку новостей