Հազվագյուտ ցուցանմուշներ՝ Հայ Առաքելական եկեղեցուն

19.02.2019
«Տաշիր» բարեգործական հիմնադրամի նախագահ Սամվել Կարապետյանը տիկնոջ հետ միասին Հայ Առաքելական եկեղեցուն արժեքավոր նվեր է փոխանցել։
Ռուսաստանի եւ Նոր Նախիջեւանի հայոց թեմի առաջնորդ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանին Մոսկվայում պաշտոնապես հանձնվեց փայտյա տապանակ՝ եբրայերեն հինավուրց պատճենատպմամբ։ «Տասնաբառը» իր պատվավոր տեղը կզբաղեցնի Մոսկվայի եկեղեցական համալիրի տարածքում գտնվող «Տապան» թանգարանում։ Բացի այդ՝ փոխանցվեց 1881 թվականի մոսկովյան քաղաքական—գրական եւ գեղարվեստական հրատարակության «Газета Гатцука»-ի օրինակ, որի առաջին էջին պատկերված է Արարատյան դաշտավայրը՝ «Արարատ լեռը Հայաստանում» գրությամբ։ Ռուսաստանի եւ Նոր Նախիջեւանի հայոց թեմի առաջնորդ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը շնորհակալություն հայտնեց Սամվել եւ Էթերի Կարապետյաններին առաջնորդարանի համար բարեգործական կարեւորագույն նախաձեռնություններին մասնակցելու եւ աջակից լինելու համար։
Назад к списку новостей