«Տաշիր» բարեգործական հիմնադրամը կրկին աջակցում է բազմազավակ ընտանիքներին

27.03.2019
«Տաշիր» բարեգործական հիմնադրամն ավանդաբար աջակցել է Արցախի Հանրապետությունում բնակվող բազմազավակ ընտանիքներին:
Մարտի 27-ին Ստեփանակերտի մշակույթի և երիտասարդության պալատում տեղի է ունեցել Արցախի 201 ընտանիքներում 2018թ.-ին ծնված 4-րդ երեխաններին պարգևավճարների հանձնման հանդիսավոր արարողությունը:
Ծրագիրը ներկայացրել է «Տաշիր» ընկերությունների խմբի փոխնախագահ Նարեկ Կարապետյանը: 4-րդ երեխայի համար նախատեսված պարգևավճարը կազմել է 4000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ:
Նարեկ Կարապետյանի խոսքով՝ «Մեզ համար Արցախի դեմոգրաֆիկ խնդիրը, իրոք, կարևոր է, և մենք կարծում ենք, որ միջոցներն անհրաժեշտ է ներդնել հենց այնպիսի նախագծերին, որոնք ուղղված են Արցախի բնակչության ավելացման խթանմանը: Եվ վերջապես, մեծ ընտանիքը մեծ երջանկություն է»:
Այս ծրագիրը «Տաշիր» բարեգործական հիմնադրամը հաջողությամբ իրականացնում է արդեն 3-րդ տարին անընդմեջ և սա հինմադրամի նախագահ Սամվել Կարապետյանի սեփական նախաձեռնությունն է: Հատկանշական է, որ Արցախում զգալի աճել է չորս երեխա ունեցող ընտանիքների քանակը, հետևաբար նման աջակցությունը ռազմավարական կարևոր նշանակություն ունի ծնելիության մակարդակի բարձրացման ու քաղաքացիների բարեկեցության ապահովման հարցում:
Назад к списку новостей