«Տաշիր» ընկերությունների խումբը՝ Համահայկական ամառային խաղերի գլխավոր հովանավոր

07.08.2019
Օգոստոսի 6-ին կայացավ Համահայկական ամառային խաղերի բացման հանդիսավոր արարողությունը, որն անցկացվեց Արցախի Հանրապետության մայրաքաղաքի Ստեփան Շահումյանի անվան՝ մրցումների համար նախատեսված գլխավոր մարզադաշտում: Որպես մրցումների գլխավոր հովանավոր հանդես եկավ «Տաշիր» ընկերությունների խումբը: Ամառային խաղերն անցկացվում են 7-րդ անգամ՝ «Միասնություն սպորտի միջոցով» կարգախոսի ներքո:
Ստեփանակերտում կայացած խաղերի բացման արարողությանը ներկա էին Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը, ՀՀ Ազգային անվտանգության ծառայության տնօրեն, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արթուր Վանեցյանը, Ազգային Ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը և Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության այլ պաշտոնատար անձինք: Սպորտային մրցումները կանցկացվեն մինչև օգոստոսի 17-ը: Խաղերի ընթացքում աշխարհի տարբեր երկրներից մասնակցող հայ մարզիկները 17 սպորտաձևում կմրցեն գավաթների և 260 մեդալի համար:

Համահայկական խաղերի համաշխարհային հանձնաժողովի նախագահ Իշխան Զաքարյանը շնորհակալություն հայտնեց միջոցառման հովանավորներին, այդ թվում՝ գլխավոր հովանավոր «Տաշիր» ընկերությունների խմբին, որոնց շնորհիվ հնարավոր դարձավ միջոցառման բարձր մակարդակով անցկացումը:

Մարզիկների ելույթները կգնահատի Հայաստանը, Ղազախստանը, Վրաստանը և Ռուսաստանը ներկայացնող 380 անդամից կազմված միջազգային ժյուրին: Այս տարի Համահայկական ամառային խաղերին կմասնակցի ավելի քան 5300 հայ մարզիկ աշխարհի 161 քաղաքներից և 35 երկրներից: Խաղերի փակման արարողությունը կանցկացվի օոգոստոսի 17-ին Երևանի Ազատության հրապարակում:
Назад к списку новостей