«Տաշիր» ընկերությունների խումբը կառուցեց ամենախոշոր պերինատալ կենտրոնը Հայաստանում:
«Տաշիր» բարեգործական հիմնադրամն ավարտեց Մոր և մանկան առողջության պահպանման խոշորագույն կենտրոնի կառուցումը Վանաձորում և այն որպես նվիրատվություն հանդիսավոր կերպով հանձնեց Լոռու մարզպետարանին:
Ամալյա Կարապետյանի անվան Մոր և մանկան առողջության պահպանման կենտրոնը, որը կառուցվել և համալրվել է բժշկության ոլորտի որակի միջազգային չափանիշներին համապատասխան, կտրամադրի նոր
մակարդակով բուժսպասարկում ողջ հանրապետության մասշտաբով: Բարեգործական հիմնադրամն իրականացրել է համալիր աշխատանքներ, որոնք ներառում են ինչպես շինարարությունը, այնպես էլ՝ կենտրոնի համալրումը առաջատար բժշկական սարքավորումներով:
Ավելի քան 2500 քմ տարածքով պերինատալ կենտրոնը թույլ կտա ապահովել ժամանակակից բարձրորակ բուժսպասարկում հղիների, ծննդկանների և նորածինների համար: Կենտրոնում նախատեսված են երկու վիրաբուժական, չորս ծննդաբերական, թերապևտիկ և ախտորոշիչ բաժանմունքներ, ինչպես նաև վերակենդանացման և ինտենսիվ թերապիայի բաժանմունք: Ծննդաբերական բաժանմունքում են կանանց կոնսուլտացիան և ստացիոնարը, ֆիզիոլոգիական մանկաբարձության բաժանմունքը, պաթոլոգիայով հղի կանանց բաժանմունքը, օբսերվացիոն մանկաբարձության բաժանմունքը, հիվանդասենյակներ նորածինների համար:
Կենտրոնի կառուծման ծրագիրը շարունակությունն Հայաստանի առողջապահության, կրթության և մշակույթի ոլորտում իրականացվող այն բարեգործական նախաձեռնությունների, որոնք «Տաշիր» ընկերությունների խումբն իրագործում է քսան տարիների ընթացքում՝ ի բարօրություն Հայաստանի ժողովրդի:

Facebook
Twitter