Կաթողիկոսի Վեհարանի բացումն Էջմիածնում

19.09.2019
Սեպտեմբերի 18-ին Մայր Աթոռ Ս.Էջմիածնում տեղի ունեցավ Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի Վեհարանիհամալիրի հանդիսավոր արարողությունը, որի հիմնանորոգումն ու կառուցապատումն ամբողջովին իրականացվեց “Տաշիր”ընկերությունների խմբի նախագահ և համանուն բարեգործական հիմնադրամի հիմնադիր Սամվել Կարապետյանի և նրա ընտանիքի միջոցներով:
Բացման հանդիսավոր արարողության ընթացքում բազմաթիվ հյուրերին ներկայացվեց տարիների կառուցապատման բարդ աշխատանքներից հետո Կաթողիկոսի ներկայիս Վեհարանը՝ նորացված տեսքով, դրան կից հանդիսությունների սրահի նոր մասնաշենքը, ինչպես նաև համալիրի ներքին բակում գտնվող Սուրբ Հայրապետաց մատուռը: Բացման արարողությանը ներկա էին Ամենայն Հայոց Կաթողիկոս Գաբերին Բ-ն, Հայաստանի Հանրապետության Նախագահ Արմեն Սարգսյանը, Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը, "Տաշիր" ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանը, պաշտոնատար այլ անձինք և աշխարհի տարբեր երկրներից հրավիրված ավելի քան երեք հարյուր հյուրեր: Հանդիսավոր արարողությունը սկսվեց Սուրբ Հայրապետաց նոր մատուռի մոտ, որտեղ Ամենայն Հայոց Կաթողիկոսը կատարեց եկեղեցու օրհնության մեծ կարգը: Իր խոսքում Գարեգին Բ-ն կարևորեց բարերարների մեծ դերը հայ եկեղեցու կրոնական ժառանգության պահպանման, տաճարների վերականգնման և կառուցման, հոգևորականության ամրապնդման և ժողովրդի համախմբվածության գործում: Կաթողիկոսը շնորհակալություն հայտնեց անձամբ Սամվել Կարապետյանին և նրան շնորհեց «Սուրբ Էջմիածնի ասպետ» հայրապետական շքանշանը՝ Հայրենիքին, հայ առաքելական եկեղեցուն և հայ ժողովրդին մատուցած բացառիկ ավանդի և վաստակի համար: Ամենայն Հայոց Կաթողիկոսը նշեց. «Հայ ժողովուրդը միշտ ակնածանքով է վերաբերվել Սուրբ Էջմիածնին ՝ որպես հատուկ սրբություն ։ Դարերով նա նվերներ էր ստանում, վերակառուցվում բարերարների կողմից և նոր տեսք ստանում։ Կարապետյանների ընտանիքի շնորհիվ մենք հնարավորություն ունեցանք տեսնելու եզակի պատմական շենք հանդիսացող նստավայրի նոր տեսքը»։ Սամվել Կարապետյանը շնորհակալություն հայտնեց պարգևի համար և նշեց. «Մենք ավարտեցինք այս նախագիծը, որը կոչված է պահպանել մեր եկեղեցու եզակի ժառանգությունը սերունդների համար: Առաքելական Եկեղեցին միշտ եղել է մեր ժողովրդի հոգևոր արժեքների պահապանը։ Էջմիածինը Հայ Եկեղեցու սիրտն է։ Ուր էլ որ լինենք, մեր աղոթքներն ուղղված են դեպի Մայր Աթոռ։ Մեր պարտքն է շարունակել մեծ բարերար Ալեքսանդր Մանթաշյանի աշխատանքը, ով անցյալ դարասկզբին սկիզբ դրեց վանքի կառուցմանը»: Էջմիածնի վանքի վերակառուցման աշխատանքները սկսվել են 2010 թվականին։ Այդ ընթացքում իրականացվել է բուն նստավայրի կապիտալ վերակառուցում, պաշտոնական արարողությունների դահլիճի /հանդիսությունների սրահի նոր մասնաշենքի և դրան հարող սրահների, նոր մատուռի կառուցում, ինչպես նաև տաճարի տարածքի ընդհանուր բարեկարգում: Կարեն Կարապետյանի ընտանիքը նախագծի իրականացման համար ներդրել է շուրջ 30 մլն ԱՄՆ դոլար։ Էջմիածին վանքը հնագույն գործող քրիստոնեական համալիր է, և ընգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային մշակութային ժառանգության ցանկում։
Назад к списку новостей